Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղ գոյակցման պայմաններում

Հունիս 13,2025 17:38

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

«Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,- ասել է Հանրապետության նախագահը։

Իր խոսքում նախագահը նշել է նաև, որ երկու երկրներն ունեն ամուր և բարեկամական հարաբերություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ Եվրոպական միության շրջանակներում:

«Կարևորում ենք մեր համագործակցությունը երկու մակարդակներում։ Կարծում եմ՝ մեր երկրների միջև առկա են չօգտագործված մեծ հնարավորություններ, հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը խորացնելու տեսանկյունից»,- հավելել է նախագահը:

Գունարս Կուտրիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան միտված է երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ հարցեր։ Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության առաջմղումը՝ որպես երկխոսության և փոխվստահության ամրապնդման արդյունավետ հարթակ։

Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև բիզնես համայնքների միջև կապերի խորացման և համագործակցության զարգացման անհրաժեշտությանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության շուրջ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հստակ դիրքորոշումը՝ ուղղված կայուն և տևական խաղաղության հաստատմանը։ Նախագահը նշել է, որ տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղ գոյակցման պայմաններում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական ծրագրին, որը միտված է տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ այս ծրագիրը կարող է յուրօրինակ երաշխիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և համակողմանի զարգացման համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30