Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կարգի երկարատեւ քննարկման արժանացած նախագիծ դեռ չէր եղել. Արման Սարգսյան

Հունիս 13,2025 17:42

«Այս կարգի երկարատեւ քննարկման արժանացած նախագիծ դեռ չէր եղել եւ սա խոսում է հենց նախագծի զգայունության, հանրային համերաշխության, արդարության, հակասահմանադրականության կամ Սահմանադրությանը համապատասխանության մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ խոսելով Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված եւ բացասական եզրակացություն ստացած ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի մասին։

Այս փաթեթն իր վերջնական գնահատականին կարժանանա ԱԺ լիագումար նիստում։

Թեեւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ տարակուսել էր, որ պաշտպանական գերատեսչությունը հստակ դիրքորոշում չի ներկայացրել փաթեթի վերաբերյալ, փոխնախարարը պնդում է՝ կառավարության դիրքորոշումը շատ հստակ է։

Այս թեմայով այլ հարցերի փոխնախարարը չպատասխանեց։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30