Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ խաբել են, հունիսի 19-ին նորից բողոքի ցույց կանենք. Անաստաս Իսրայելյան

Հունիս 13,2025 17:58

«Հունիսի 19-ին՝ կառավարության առաջիկա նիստի օրը, մենք նախատեսում ենq բողոքի ցույց կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ նույն պահանջներով, որովհետեւ իրենց տված խոստումները չեն իրականացրել, խաբել են… Մենք գալիս ենք մեր սկզբնական պահանջներին, որ արցախահայությանը տրվող աջակցությունը լինի անժամկետ՝ մինչեւ մնացած հարցերի լուծումը, կարեւոր փոփոխությունները»,-«Հենարան» մամուլի ակումբում նշեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը, որը թեեւ տարաձայնությունների պատճառով դուրս է եկել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից, բայց շարունակում է պայքարել արցախցիների իրավունքների համար:

«Պայքարը տարբեր ուղղություններով` բողոքի ցույց կլինի, թե այլ հարթակներում հանդես կգանք, շարունակվելու է, բնականաբար հաշվի առնելով ժողովրդի աջակցությունը: Ես հիմա այստեղ խոսում եմ, բայց ես արցախահայության մի մասն եմ, ու չեմ ուզում, որ այս բառերն արցախահայությունն ընդունի որպես անձնական մոտեցում կամ տեսակետ: Ես որպես արցախցի, որպես ռեժիմով բոլոր հարցերի համար ակտիվ պայքարող մեկը՝ ներկայացնում եմ հայտարարություններ, որոնք վերաբերում են բոլորին: Ուզում եմ, որ բոլորի մոտ մի բան տպավորվի, եթե Արցախը կորցնելուց հետո չլինենք անկեղծ, չլինենք նվիրված ու վճռական՝ ժողովրդի խնդիրները ներկայացնելիս, ոչ մի հարցի պատասխան էլ չենք ստանա»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից այս տարվա մարտի 29-ին Երեւանում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվել էր պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին եւ միջազգային հանրությանը: Մեկ ամիս անց Ազատության հրապարակում արցախցիների տեղադրած վրանը հանվեց, որովհետեւ նրանց խոստացան 2 ամսով երկարաձգել 40 հազար դրամական աջակցությունը եւ ընդունել պահանջները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30