Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանը և Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալ Մարտինեսը քննարկել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր

Հունիս 13,2025 20:00

Հունիսի 13-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված դրական համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել փոխգործակցության շրջանակը: Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների շուրջ:

Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ տարվող աշխատանքներին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերին: Գործընկերոջ խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30