Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում

Հունիս 13,2025 20:45

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։

Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկել են 2024-2025 թվականների առաջին ամիսների հարկային եկամուտների կատարողական ցուցանիշները, հարկային վարչարարության բարեփոխումների ընթացքը, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը, հարկային ճեղքի գնահատման արդյունքները, ստուգման գործառույթի կատարելագործման հարցեր, ինչպես նաև մաքսային բարեփոխումների ընթացքը։

Քննարկմանը անդրադարձ են կատարել նաև ԱՄՀ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտներում հնարավոր տեխնիկական աջակցության ծրագրերին, ինչպես նաև ՊԵԿ առաջիկա ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումներին, որոնց կապակցությամբ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30