Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Աղաբեկյանը ոսկե մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցու հետ

Հունիս 13,2025 22:11

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի հինգ անդամներից երեքը վաղը պայքարելու են մեդալի համար:

48 կգ քաշային կարգում Արտակ Աղաբեկյանը ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Վուգար Հասանզադեի հետ գոտեմարտում: Մեր մյուս երկու ըմբիշները՝ 55 կգ քաշային Արմեն Պապիկյանը եւ 110 կգ քաշային Լաերտ Մովսեսյանը գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար:

Վաղը պայքարի մեջ կներգրավվեն նաեւ մեր հավաքականի մյուս հինգ ըմբիշները:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30