Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր և ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը միտված է միայն ու միայն պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Արմեն Գրիգորյան

Հունիս 13,2025 23:23

Հունիսի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ին:

Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացող քննարկման ժամանակ ԱԽ քարտուղարը պատասխանելով իրեն ուղղված հարցերին նշել է, որ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու զարգացումները՝ տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առջև: Քարտուղարը հավելել է նաև, որ Հայաստանի շարունակական ջանքներն ուղղված խաղաղության օրակարգի առաջ մղմանը՝ միտված են նպաստելու տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն:

Ա.Գրիգորյանը խոսելով սպառազինության ձեռքբերման մասին նշել է, որ նոր և ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը միտված է միայն ու միայն պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա շրջանակներում հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը թույլ կտա ապաշրջափակել կապուղիները՝ ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում՝ հիմքում ունենալով հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30