Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ու նախաձեռնությունները

Հունիս 13,2025 23:33

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ, որտեղ ընկերության ինժեներական գծով տնօրեն Արսեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ընկերության գործունեությանը, կատարվող ինժեներական և գիտահետազոտական աշխատանքին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին և առկա մարտահրավերներին:

Նախարար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության՝ ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ու նախաձեռնությունները՝ կարևորելով ներդրումների ապահովման շարունակական և կայուն գործընթացը: Արսեն Մանուկյանը, իր հերթին, անդրադառնալով ընկերության ձեռքբերումներին, ընդգծել է հայաստանյան գրասենյակի կողմից թողարկվող արտադրանքի՝ մասնավորապես աշխարհում առկա նորագույն տեխնոլոգիաներով և գործիքներով կիսահաղորդիչների նախագծման բարձր որակի ապահովումը, ընկերության տարբեր խմբերի աշխատանքը, ինչը նպաստում է աշխատակիցների թվի պարբերաբար ավելացմանն ու հայաստանյան շուկայում ընկերության գործունեության ընդլայնմանը:

Ներկայացվել են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) Cadence ընկերության հետ համատեղ «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման» ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիայի հիմնման և գործունեության վերաբերյալ մանրամասներ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և «Սիսկո Սիսթեմս» ընկերության Սարքավորումների ճարտարագիտության ղեկավար Վահե Եղիազարյանը:

Ընկերությունը հանդիսանում է համաշխարհային «Սիսկո Սիսթեմսի» հայաստանյան մասնաճյուղը, Հայաստանում մասնագիտացած է ինտեգրալ սխեմաների (Integrated Circuits) հետազոտության և նախագծման ոլորտում։ Հայաստանում գործող թիմը զբաղվում է ASIC ինտեգրալ սխեմաների նախագծման ամբողջական գործընթացով՝ սկսած սխեմայական (RTL) նախագծումից մինչև ֆիզիկական իրականացում և tape-out։

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30