Լրահոս
Օրվա լրահոսը

84-ամյա արձակագրի գործով դատական նիստը հետաձգվեց

Հունիս 14,2025 12:00

2024 թ. մարտի 20-ին էլեկտրոնային եղանակով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին է դիմել Անգին Ղուկասյանը:

Արձակագիր, հրապարակախոս, հինգ տասնյակ գրքերի հեղինակ, «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, 84-ամյա Բակուր Կարապետյանը ներկայացել էր այս անգամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր):

Նախորդ անգամ մենք տեղեկացրել էինք, որ նախկինում նա ծանուցվում էր Արաբկիր նստավայրում նախնական դատական նիստերի մասին:

Հետագայում, երբ դատավոր Է. Ամալյանի լիազորությունները դադարեցվեցին, գործը մակագրվեց դատավոր Մ. Քյուրքչյանին:

Այս գործով նշանակվող դատավորը երրորդն էր Վ. Թորոսյանից, Է.Ամալյանից հետո:

Այս դատարանը մեկ նիստ արդեն հրավիրել էր, սակայն Բ.Կարապետյանը հիվանդ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան: Երեկ հայցվոր կողմը դատարանին խնդրեց հետաձգել նիստը, քանի որ իր ներկայացուցիչ փաստաբանի հարազատն էր մահացել, եւ այդ մասին նոր լրացուցիչ գրավոր տեղեկացրել էր նաեւ դատարանին: Դատարանը հարգելի համարեց այդ խնդրանքը, նշանակեց նախնական դատական նիստը հուլիսի 23-ին: Նշեմ, որ հայցվորն առարկեց, որպեսզի նիստը լուսանկարվի, իսկ պատասխանող կողմը համաձայն էր: Դատարանը բավարարեց մեր լրատվամիջոցի խնդրանքը՝ լուսանկարելու վերաբերյալ, առանց հայցվորի…

Հիշեցնեմ, որ հայցվոր Ղուկասյանը պահանջում է, որպեսզի Բ. Կարապետյանը իրենից հրապարակային ներողություն խնդրի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում:

Ըստ հայցադիմումի, «պատասխանողի հրապարակած նյութում տեղ գտած արտահայտությունների բովանդակությունից երեւում է, որ դրանք իրենցից ներկայացնում են կոնկրետ, հստակ տեղեկություններ հայցվորի անձի վերաբերյալ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30