Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները․ հայտարարություն

Հունիս 14,2025 14:51

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտները, զինվորական հրամանատարությանը, գիտնականների, քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ։

Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու ռազմական ծավալուն գործողությունները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը։

Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողությունների և աշխարհաքաղաքական շարունակական ցնցումների համատեքստում Իսրայելի գործողությունները խիստ մտահոգիչ են, հղի անկանխատեսելի զարգացումներով։

Իրավիճակի հետագա ծավալումն անխուսափելի բացասական հետևանքներ կթողնի, հատկապես՝ խաթարելով տարածաշրջանի խիստ փխրուն կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը։

Խիստ մտահոգված ստեղծված իրավիճակով` ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները և անընդունելի համարում միջպետական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը։

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և համոզում հայտնում, որ լայնածավալ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը բանակցային գործընթացն է։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
14
062025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30