Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի կայունությունը, հզորությունը և ամրությունը մեր՝ Հայաստանի այս պահին անվտանգության գլխավոր երաշխիքներից է․ Վարուժան Գեղամյան

Հունիս 14,2025 17:25

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Իրանում ու դրա շուրջ տեղի ունեցողի մասին որպես բանաձև պիտի հստակ ֆիքսենք հետևյալը.

1. 2020 թ. ի վեր Իրանը միակ երկիրն է, որն ունի աներկբա դիրքորոշում Հայաստանի ու հատկապես Սյունիքի վերաբերյալ, որը բխում է հենց իր՝ իրանական շահերից (սա ռեալպոլիտիկ է, ոչ թե ուղղակի սիրուն խոսքեր)։

2. Իրանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է գործնական քայլեր իրականացնել Սյունիքի անվտանգությունը բարձրացնելու համար։ Դրա վառ վկայությունը վերջերս անցկացված զորավարժություններն են։

3. Որևէ պատճառով Իրանի թուլացումը, Իրանի համար ճգնաժամային իրադրությունը կամ ցանկացած այլ նմանատիպ բան ազդելու է Իրանի կողմից՝ Սյունիքի պաշտպանության հնարավորությունների ու կարողությունների վրա։ Պատահական չէ, որ Էրդողանը ուղիղ ասում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ միակ երկիրը Իրանն է։

4. Թույլ Իրան նշանակում է ավելի պակաս պաշտպանված Սյունիք, ուրեմն նաև ավելի մեծ թուրք-ադրբեջանական ճնշում ու նվաճման փորձեր։

5. Հետևաբար Իրանի կայունությունը, հզորությունը և ամրությունը մեր՝ Հայաստանի այս պահին անվտանգության գլխավոր երաշխիքներից է։

Հետևաբար այն, ինչ կատարվում է Իրանում, մեր խնդիրն էլ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30