Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների՝ ՀՀ-ում չապրելը, արտագաղթի միջոցով ամբողջ աշխարհում ցրվելը Արցախ վերադառնալու հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացնելու»․ Մեսրոպ Առաքելյան

Հունիս 14,2025 17:55

«Արցախցիների՝ ՀՀ-ում չապրելը, արտագաղթի միջոցով ամբողջ աշխարհում ցրվելը Արցախ վերադառնալու հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Այդ դեպքում Արցախ վերադառնալու հարցը դառնալու է տարածքային վեճ, ոչ թե մարդկանց՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունք»,- Հայ Ազգային Կոնգրեսի դահլիճում «Արցախահայության սոցիալ-տնտեսական ինտեգրման կարևորությունը և առկա խնդիրները թեմայով» բանախոսության ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա շեշտեց՝ թեև այսօր խոսում ենք սոցիալ-տնտեսական իրավունքների մասին, սակայն դա չի նշանակում է, որ արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը օրակարգային չէ․ «Խոսքն այն մասին է, որ այս պահին արցախցիները գտնվում են ՀՀ-ում, և քանի որ տեսանելի ապագայում՝ առաջիկա մեկ-երկու տարում, արցախցիների՝ Արցախ վերադարձի ու անվտանգ ապրելու հնարավորությունը զրոյական է, պետք է հասկանանք՝ մենք ի՞նչ ենք անում․ մեկ-երկու տարում ոչ թե հարցը լուծելու ենք, այլ այս  հատվածում արցախցիների՝ ՀՀ-ում ապրելը կարևոր գործոն է որևիցե ժամանակահատվածում Արցախ վերադառնալու համար»։

Մեսրոպ Առաքելյանը, ներկայացնելով արցախցիների սոցիալական խնդիրների լուծման ծրագիր, կարևորեց, որ հայտարարություններում նշվի 150 հազար արցախցիների, ոչ թե 120 հազար արցախցիների մասին․ «Խոսքը 150 հազար արցախցիների մասին է։ 120 հազարը 2023-ի տեղահանումից հետո է տեղափոխվել Հայաստան, փաստացի ադրբեջանական ագրեսիայի և ռազմական գործողություների պատճառով արցախցիների տեղահանումը սկսվեց 2020-ից։ Ընդհանուր առմամբ՝ այս պահին 150 հազար արցախցի կորցրել է իր տունը, միջավայրը, բնօրրանը։ Այս պահին մոտ 20 հազար արցախցիներ լքել են ՀՀ-ն, թեև արցախցիների մոտ խնդիրներն ավելի ցցուն ու ակնառու են, հետևաբար այդ խնդիրների ազդեցությունը պետք էր ավելի մեծ լիներ, բայց  երբ նայում ենք վերջին տարիներին արցախցիների արտագաղթի ծավալները, այդքան էլ մեծ տեմպով չեն, ինչ ընդհանուր ՀՀ-ում արտագաղթի տեմպերը, թեև նրանք էապես ավելի խոցելի են, քան ՀՀ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը»։

Մեսրոպ Առաքելյանը փաստեց՝ 2023-ից հետո 1,5 տարի է ՀՀ կառավարությունը արցախցիների ինտեգրման որոշակի ծրագիր է իրականացնում և, գնահատելով այդ ծրագրի արդյունքներն, ասաց․ «Իրականում այդ ծրագիրը, կարճ ասած, նրա մասին է՝ ոնց անել, որ արցախցիներին չաջակցեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30