Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

Հեռախոսազրույց եմ ունեցել Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի և Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ՝ հայտնելով մեր զորակցությունը, սերը և աղոթքները․ Բագրատ սրբազան

Հունիս 14,2025 17:50

Շատ սիրելի ժողովուրդ,

Բոլորս մտահոգություններով համակված հետևում ենք Իրան-Իսրայել հակամարտության մեծ ծավալներ ստացած ռազմական նոր դրսևորումներին և զարգացումներին:

Ի լրումն այն հանգամանքի, որ այս հակամարտությունը հղի է տարածաշրջանի կայունությանը սպառնացող լրջագույն վտանգներով՝ ներառյալ մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները, մեր մտահոգության առանցքում են գտնվում նշված երկրներում բնակվող մեր քույրերն ու եղբայրները, համայնքային կառույցներն ու ազգային, հոգևոր-մշակությային ժառանգությունը:

Տեղեկացնում եմ, որ հեռախոսազրույց եմ ունեցել իմ շատ սիրելի Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի, ինչպես նաև Երուսաղեմ՝ երկար տարիների հոգևոր եղբորս՝ Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ՝ հայտնելով մեր զորակցությունը, սերը և աղոթքները այս դժվարին և փորձության ժամին մեր քույրերի և եղբայրների ապահովության և անվտանգության համար:

Թող բարին Աստված իմաստություն պարգևի և շուտափույթ խաղաղություն հաստատի մեր տարածաշրջանում:

Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

https://t.me/srbazan_payqar/5805
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30