Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է օգնի ՀՀ-ին, եթե վաղը սկսվի ռուս-«ազռբաժանական» հարձակումը Սյունիքում, երբ այսօր ՀՀ վարչապետը «բալանսավորման» փոխարեն ուղիղ հակադրվում է Արեւմուտքին. Տիգրան Խզմալյան

Հունիս 14,2025 18:59

Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարց ՀՀ կառավարությանը՝ եթե ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ողջ ԵՄ-ն այսօր աջակցում են Իսրայելին, ապա ո՞ւմ վրա է ապավինում Փաշինյանը՝ դատապարտելով Իսրայելին։ Չէ՞ որ 2021 թ. սկսած առ այսօր Սյունիքի եւ ողջ ՀՀ պաշտպանությունը ռուս-ազռբաժանական հարձակումից ապահովում են բացարձակապես ԱՄՆ, Ֆրանսիան եւ ԵՄ դիտորդները։

Թե՞ այդպես չէ։ Թե՞ դա 102-րդ ռսաբազան է անում, ում հրամանատար Պուծինը ՀՀ-ից «Զանգեզուրի միջանցք» է ուզում։ Թե՞ մեզ պատերազմից պաշտպանում է Իրանը, որը շնորհավորել էր Բաքվին «տարածքային ամբողջականության վերականգնման» առթիվ եւ Ազռբաժանի հետ զավթված Արցախում համատեղ զորավարժություններ է անցկացրել։

Կրկնում եմ՝ ո՞վ պետք է օգնի ՀՀ-ին, եթե վաղը սկսվի ռուս-«ազռբաժանական» հարձակումը Սյունիքում, երբ այսօր ՀՀ վարչապետը «բալանսավորման» փոխարեն ուղիղ հակադրվում է Արեւմուտքին։ Բա «բալանսավորումն» էլ ո՞ր օրվա համար է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30