Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություններ են հնչել Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի պետության միջև իրավիճակի սրման վերաբերյալ։
Նշվել է լարվածության արագ վերացման և խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգի վերաբերյալ»։