Իսրայելական հարձակման հետևանքով թիրախավորվել է Իրանի Զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարության հրամանատարական շտաբի վարչական շինություններից մեկը․ Վարդան Ոսկանյան
Թեհրանի վրա իսրայելական վերջին հարձակման հետևանքով թիրախավորվել է Իրանի Զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարության հրամանատարական շտաբի վարչական շինություններից մեկը, որը թեթև վնասներ է կրել։
Բացի այդ, գրեթե միաժամանակ թիրախավորվել է նույն նախարարության Գիտական և նորարարական հետազոտությունների կազմակերպությունը։
Մարդկային կորուստների մասին տեղեկատվություն չի հրապարակվել, քանի որ այդպիսիք, հավանաբար, չկան։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: