ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը X սոցիալական ցանցում
Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան, և նրանք կհասնեն այդ համաձայնությանը՝ ճիշտ այնպես, ինչպես ես հասա Հնդկաստանի և Պակիստանի միջև համաձայնության՝ օգտագործելով ԱՄՆ-ի հետ ԱՌԵՎՏՈՒՐԸ, որպեսզի բանակցություններին հաղորդեմ տրամաբանություն, միասնականություն և ողջամտություն։ Այդ հարցում ես աշխատեցի երկու հիանալի առաջնորդների հետ, ովքեր կարողացան արագ որոշում կայացնել և ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ամեն ինչ։
Իմ նախագահության առաջին ժամկետի ընթացքում Սերբիան և Կոսովոն կրկին լարված պայքարի մեջ էին՝ ինչպես երկար տարիներ շարունակ։ Այդ հին հակամարտությունը պատրաստ էր վերածվելու ՊԱՏԵՐԱԶՄԻ։ Ես այն կանգնեցրի։ (Բայդենը մի քանի շատ հիմար որոշումներով վնասեց այդ հարցի երկարաժամկետ հեռանկարները, բայց ես դա նորից կուղղեմ)։
Մեկ այլ դեպք՝ Եգիպտոսն ու Եթովպիան և նրանց պայքարը մի հսկայական ջրամբարի շուրջ, որը մեծ ազդեցություն է ունենում հիասքանչ Նեղոս գետի վրա։ Այժմ այնտեղ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ է, գոնե այս պահին, իմ միջամտության շնորհիվ, և այդպես էլ կմնա։
Կարդացեք նաև
Նույն կերպ՝ մոտ ժամանակներում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ կլինի Իսրայելի և Իրանի միջև։ Հիմա բազմաթիվ զանգեր ու հանդիպումներ են ընթանում։ Ես շատ բան եմ անում, բայց երբեք վաստակած գնահատանքը չեմ ստանում, բայց ոչինչ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ հասկանում է։ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԻՑ ՄԵԾ։