Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուր է հոգեւոր դասը, ինչին են սպասում». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Հունիս 16,2025 13:30

Հանրային խորհուրդը հունիսի 12-ին հրավիրել էր խորհրդակցություն:

Անդրադառնալով գործադիր իշխանություն-եկեղեցի լարված հարաբերություններին, խորհուրդը հանգել էր հետեւյալին՝ «Եկեղեցին եւ հոգեւորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց»:

Մենք դիմեցինք Անդրանիկ սարկավագ Մանուկյանին, որպեսզի իր խոսքն ասի ներկա լարված հարաբերությունների կապակցությամբ:

«Հետեւելով եւ ապրելով այս իրական իրողություններին` ամոթ ունենք, թե ոչ, դարեր շարունակ մենք մեր ձեռքով քանդել ենք մեր տունը, անտերության մատնել մեզ ի վերուստ տրված երկիրը եւ միշտ մեղադրել, թե իբրեւ ուրիշ է կարողը, հզորը, թելադրողը, հնարքների գիտակը, իսկ մենք ընդամենը որպես ստրուկ, քոչվոր մի ազգ ենք, կամ ժողովուրդ, որ ոչ մի բանի ոչ կարող ենք, ոչ էլ հնարավորություն ունենք, ով ոնց ցանկանա, այնպես էլ պետք է վերաբերվի մեզ հետ: Սա նրա հետեւանքներն են, որ մենք չենք պատժում կամ պատասխանատվության ենթարկում հանցանք գործող անձին եւ հետեւանքն է՝ պետական համակարգը, որպես այդպիսին, ծառայում է որպես իշխանություն, անձնական իշխելու ձեւաչափ, անունը՝ պետություն, պետականություն: Եթե քաղաքակրթությունը հանցագործություն է եւ այլասեռություն, որն է ժողովուրդների դերը, իմաստը եւ խորհուրդը: Աշխարհը զարգանում է մարդու հասկացողության, մոտեցման հիման վրա, իսկ արեւը, լուսինը, բնությունը, ոնց կա, նույնն է որպես բարիք…

Անդրադառնալով այսօրվա իմ երկրի հոգեւոր եւ իշխանավոր անցուդաձին՝ ամոթ, շատ ամոթ, զորն ասիմ, զորն խոստովանիմ, անթիվ են մեղք իմ, անասելի են, ցավ իմ անբուժուլի են, վերք իմ, մեղա՜~ մեղա՜~ մեղա՜ քեզ Արարիչ: Ցանկացած տուն, ազգ պետություն ունի խնդիր, որն իր ներսում է եւ այդ խնդիրների լուծումը, պարզաբանումը գտնում է իր ներսում, որը բերում է հոգու եւ մարմնի խաղաղության: Ավետարանը, որը առաջնորդում է Հայ առաքելական եկեղեցուն, ուսուցանում է իմաստուն խորհուրդներով` խոսեք վկաներով: Եթե այսօրվա պետության համակարգը խոսում եւ ներկայացնում է բարոյական անվտանգ խաղաղության, աշխարհի մասին, իրականում գիտակցում են՝ ոչ խաղաղություն կա, ոչ անվտանգություն, ոչ էլ պետականություն, գիտակցաբար շաղախվել են մեղքի մեջ:

Էրգիրը առանց ազգի չի կարող լինել, ազգն էլ առանց էրգրի, նույնպես Հայ առաքելական եկեղեցին առանց ազգի չի կարող լինել, իսկ ազգն էլ առանց եկեղեցու: Եթե վարչապետը Ամենայն Հայոց Հայրապետի հետ ունի անձնական հարց, այդ հարցերն այլ կերպ թող լուծի, որը ավելի պատվաբեր է բոլորիս համար: Իսկ ինչ վերաբերում է Հայրապետի հեռանալուն եւ հոգեւոր ծառայելուն, դա թող որոշի հոգեւոր, եպիսկոպոսաց խորհուրդը: Ինչպես ժողովուրդը ձեզ է ընտրել: Պետությունը եւ եկեղեցին այլ իրողություն են, մարմին, հոգի եւ միտք, Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ հոգի, որոնք իմաստացնում եւ իրենց խորհուրդներով, կանոններով, կարգով առաջնորդում են մարդուն»:

«Առավոտ» օրաթերթ
14.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30