Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. Մերձավանի միջնակարգ դպրոցի հաշիվներից հաշվապահի հաշիվներին գումար է փոխանցվել

Հունիս 16,2025 11:31

Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 13-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից գրություն է ստացվել, որ մայիսի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն է դիմել ՀՀ Արմավիրի մարզի ֆինանսատնտեսական վարչության աշխատակցուհին եւ հայտնել, որ մարզի մի շարք դպրոցներ՝ սոցիալական փաթեթի ծրագրի շրջանակներում՝ եռամսյակային նախահաշիվների ներմուծման հետ կապված ունեն խնդիրներ:

Ըստ նույն աղբյուրի, Ֆինանսների նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մերձավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կողմից 3.225.800 դրամի փոխարեն համակարգ է մուտքագրվել 33.547.998.5 դրամի նախահաշիվ, որից մայիսի 21-ի դրությամբ ծախսել է 32.011.671 դրամը:

ՊՈԱԿ-ի սոցիալական փաթեթի հաշվի, հիմնական հաշվի և տարանցիկ հաշիվների շարժի ուսումնասիրության շնորհիվ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի անվամբ բացված հաշիվներից ՊՈԱԿ-ի հաշվապահ Արմինե Ավագյանի՝ առևտրային բանկերում բացված հաշիվներին փոխանցվել են գումարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30