Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան

Հունիս 16,2025 13:20

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը

Կից նկարում Ադրբեջանում գործող գլխավոր քարոզչական հարթակներից մեկի՝ իշխանության հովանու ներքո աշխատող haqqin.az պարբերականի երկու օր առաջ հրապարակված հոդվածն է:

Հոդվածի վերնագիրը հնչում է այսպես. «Թեհրանի ատամները քաշելով` Իսրայելը փրկում է մարդկությունը»: Ադրբեջանական այլ մեդիաներում ևս նկատելի է անթաքույց պրոիսրայելական դիրքորոշում:

Եթե Իրանը թուլացավ, առաջինը շահելու են Ադրբեջանն ու Թուրքիան:

Սա հասկանում են բոլոր լուրջ խաղացողները:

Ուստի պատահական չէ երկրորդ նկարը:

Իսկ երկրորդ նկարում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկի` Sözcü TV-ի լրատվական թողարկումից մի դրվագ է, որտեղ էկրանին Ադրբեջանը դասակարգված է որպես Իրանին բացահայտ աջակցող պետություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30