Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Հովհաննիսյանը վերահաստատել է քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունը բացառելու ՀՀ հանձնառությունը

Հունիս 16,2025 13:42

Հունիսի 11-12-ը Երևանում կայացել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների տարածաշրջանային 24-րդ հանդիպումը: Այն ծառայում է որպես հարթակ՝ ամրապնդելու Ազգային մարմինների միջև համագործակցությունը, նպաստելու լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև բարձրացնելու Քիմիական զենքի կոնվենցիայի (Կոնվենցիայի) արդյունավետ և շարունակական իրականացման կարողությունները։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հովհաննիսյանը և ՔԶԱԿ տեխնիկական քարտուղարության միջազգային համագործակցության և օժանդակության ստորաբաժանման կիրարկման աջակցության բաժնի ղեկավար Բեատրիս Լահուպը: Արման Հովհաննիսյանը իր խոսքում կարևորել է Կոնվենցիայի նպատակների իրականացմանն ուղղված ջանքերի շարունակականության ապահովումը և վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունը:

Երկօրյա հանդիպման ընթացքում ՔԶԱԿ տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչները ներկայացրել են Կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, իսկ ազգային ելույթներով հանդես են եկել Հայաստանի, Խորվաթիայի, Չեխիայի, Սերբիայի, Սլովենիայի, Հունգարիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

Ազգային մարմինների տարածաշրջանային հանդիպմանը՝ հունիսի 13-ին հաջորդել է Հայաստանի Ազգային մարմնի կազմում ներառված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների համար կազմակերպված իրազեկման միջոցառումը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30