Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ դա ախմախ միտք է». ֆինանսների նախարարը՝ Հայաստանին սպառնացող հնարավոր դեֆոլտի մասին

Հունիս 16,2025 14:08

«Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես շատ ախմախ մտքեր եմ լսում տարբեր տեղերում, կարծում եմ, որ դա ախմախ միտք է»,- այսօր հրավիրած ասուլիսում  ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն տեսակետներին, որ Հայաստանին դեֆոլտ է սպառնում։

Ֆինանսների նախարարն ասաց, որ պարտքի ռազմավարությամբ չեն պատրաստվում նույն տեմպով մեծացնել ներքին պարտքը, որովհետեւ սա մի կողմից բերում էր ծախսերում ավելացման, մյուս կողմից, պետք է հաշվի առնել մեր տնտեսության՝ այդքան պարտքի կլանողունակությունը։

«Պետք է հաշվի առնենք նաեւ մեկ այլ բան՝ եթե մենք բարձր տոկոսով պարտք ենք ներգրավում, մենք, ըստ էության, կլանում ենք էն փողը, որը պետք է առավելապես գնար մեր տնտեսության ֆինանսավորմանը, որովհետեւ բանկերը հակված են լինելու ավելի ցածր ռիսկային գործիքների մեջ ներդրում անել։ Այս բոլոր հարցերը պետք է ճիշտ բալանսի մեջ նայենք։ Եվ սա կախված է լիկվիդայնության մակարդակից՝ ինչքան փող կա, ու այդ փողի որ մասն ենք մենք ուզում վերցնել։ Մեր նպատակը չէ, այս պահի դրությամբ համենայնդեպս, այս տոկոսադրույքների պարագայում շարունակել նույն արագ տեմպով ներքին պարտքի ավելացումը։ Եթե չեմ սխալվում՝ մենք արդեն առաջին եռամսյակում 52 տոկոսից իջել ենք 50 տոկոսի»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30