Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այն կարծիքին չէ, որ Եկեղեցում կան եպիսկոպոսներ, որոնք «թելում են Փաշինյանի թելը», բայց, չի բացառում, որ կան եպիսկոպոսներ, որոնք կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Ամեն դեպքում, սրբազանը վստահեցնում է՝ եպիսկոպոսաց դասը Մայր Աթոռի ու Վեհափառ Հայրապետի կողքին է։
Այսօր իրավաբանական հանրույթի կազմակերպած՝ «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում սրբազանն ասաց․ «Իրենց մոտեցումն այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է «կայսրինը կայսեր» տա, սա հասկանալի մոտեցում է, բայց «կայսրինը կայսեր»-ը չի կարելի լինել առանց Աստծունը Աստծուն դիտելու»։
Սրբազանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է ունենալ իրեն հնազանդ եկեղեցի։
Իսկ Նիկոլ Փաշինյանին արժանի հակահարված տալու մասին լրագրողների տարբեր հարցերին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսպես պատասխանեց՝ եկեղեցին նույն մեթոդներով չի կարող պատասխանել, քանի որ Եկեղեցին չարին չարով չի պատասխանում։
Կարդացեք նաև
Ուղիղ հարցին՝ եկեղեցին քրիստոնեաբար սիրում ու ներում է անգամ Փաշինյանի՞ն, սրբազանը պատասխանեց. «Երեւակայեք»։
Սրբազանը բացառում է, որ Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը կմիանա Նիկոլ Փաշինյանին եկեղեցու դեմ արշավում։ Նա բացառում է, որ Փաշինյանին կհաջողի պառակտել Եկեղեցին․ «Բացառում եմ, թող աջակիցը լինի, բայց չի կարող գործել եկեղեցու դեմ ու չի գործի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական քննարկումը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ