Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի արարքը քրեորեն ևս պատժելի է. փաստաբան

Հունիս 16,2025 16:08

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Չնայած ՆԳ նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ծառայողն ազատվել է ծառայությունից, այնուամենայնիվ ոստիկանի արարքը քրեորեն ևս պատժելի է։

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի երրորդ մասով օրենսդիրը լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ։

Հաշվի առնելով քննչական կոմիտեի հնարավոր արդարացումները կամ պարզաբանումներն առ այն, որ վարույթ չի նախաձեռնվել հաղորդման բացակայության հիմքով, քիչ առաջ ներկայացրել եմ գրավոր հաղորդում՝ դրան կցելով դեպքի տեսագրությունը։

Մերի Մանուկյանը փաստաբանական համայնքին մշտապես ակտիվորեն աջակցող և բռնության դեպքերը լուսաբանող լրագրող է, հետևաբար գտնում եմ, որ ողջ համայնքը պետք է կանգնի նրա կողքին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30