Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Չախոյանը վերցրել երկաթյա թիթեղները, եթե իր պնդմամբ՝ սեփական միջոցներով տանիքն արդեն վերանորոգել էր. Հայկ Կոստանյան

Հունիս 16,2025 16:31

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացնում եմ բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր իրականացրած ակցիայի և դրա շրջանակում հնչեցված հերթական «կոռուպցիոն բացահայտումների» վերաբերյալ։

2023 թվականի փետրվարի 23-ին Արթուր Չախոյանը դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ իր բնակության հասցեի շենքի մուտքը ներառելու վերանորոգման ընթացիկ ծրագրում։

Վարչական շրջանը պատասխանել է, որ նման աշխատանքները համատիրության լիազորությունների շրջանակում են, սակայն հնարավորության դեպքում մուտքի վերանորոգումը կարող է ընդգրկվել առաջիկա ծրագրերում։

Ըստ նախնական պարզաբանման՝ վարչական շրջանի աշխատակցի կողմից նշված դիմումը սխալմամբ ներառվել է շենքերի տանիքների երկաթյա թիթեղներ տրամադրելու ցանկում։

Արդյունքում վարչական շրջանից կապ են հաստատել Չախոյանի հետ և տեղեկացրել, որ կարող է ներկայանալ և ստանալ մետաղական թիթեղները։ 2025 թվականի հունիսի 14-ին Չախոյանը ստացել է այդ թիթեղները՝ սահմանված կարգով պարտավորվելով 30 օրվա ընթացքում վերանորոգել տանիքը։

Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է բլոգերը վերցրել երկաթյա թիթեղները, եթե իր պնդմամբ ինքը սեփական միջոցներով տանիքն արդեն վերանորոգել էր։ Իսկ գուցե հարմար առի՞թ էր հերթական «կոռուպցիոն բացահայտումները» անելու համար։

Տեղեկացնում եմ նաև, որ նշանակվել է ծառայողական քննություն, համապատասխան աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30