«Ասում են՝ սա Հայ Առաքելական Եկեղեցու որոշ ներկայացուցիչների ու կառավարության ղեկավարի միջեւ ինչ-որ պայքար է․ ամենեւին այդպես չէ»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով իրավաբանների կազմակերպած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ վստահություն հայտնելով, որ այն, ինչ անում է ՀՀ քաղաքական իշխանությունը՝ Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող ոտնձգություններով հստակ զուգորդված արշավ է։
«Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք ունեն կոնկրետ լիազորություններ՝ պետական պաշտոնով թելադրված, անընդհատ փորձում են թաքնվել այլ հասկացությունների տակ։ Ասում են «ես՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակ» ու սկսում են իրենց բացահայտ ապօրինի գործողությունները։ Նրանք հաշվի չեն առնում, որ պաշտոնյաներ են, ունեն կոնկրետ լիազորություններ, ինչ ուզում՝ խոսում են, հաշվի չեն առնում, որ դրանք Քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ քրեական արարքներ են, քանի որ դա նրանք անում են պաշտոնական լիազորություններն օգտագործելով։ Օրինակ, այսօր կա հրապարակված ու չհերքված տեղեկություն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը, օգտագործելով իրավապահներին, հավաքում է Ամենայն Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ։ Սա անօրինական, քրեորեն պատժելի գործողություն է։ Ավելին, նրա խոսքից երեւում է, որ սա ծրագրված գործողություն է, որն անում են քաղաքական նպատակով»,-ասաց Արման Թաթոյանը։
Նա վստահ է, որ Եկեղեցու դեմ իր արշավով, Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում բռնություններ հրահրելու ամենահեշտ ու դաժան եղանակն է ընտրել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Արդյոք Հայ Առաքելական եկեղեցու, հոգեւորականության դեմ սկսած իշխանության արշավը Թուրքայի եւ Ադրբեջանի ծրագրերի՞ց է, արդյոք համահո՞ւնչ է նրանց ծրագրերին, արդյոք այս ամենը նպաստո՞ւմ է թուրք-ադրբեջանական քաղաքական նպատակներին»․ հարցադրումները հնչեցրեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ այս կասկածները հիմքեր ունեն։
Ըստ պատմաբանի՝ Թուրքիայում, տարբեր հայեցակարգերում, ծրագրերում, դոկտրիններում, որոնք վերաբերում են այդ պետության անվտանգային քաղաքականությանը, հստակ նշված է Հայ Առաքելական եկեղեցին, որպես Թուրքիայի պետական թիրախ․ նշված է նաեւ, թե ինչո՞ւ է հատկապես թիրախ, դա Եկեղեցու ազգապահպան գործառույթի, ինքնութենաստեղծ գործառույթի, ցանցային նկարագրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ակտիվությունն է․ «Այս 4 կետերը նշված են թուրքական տարատեսակ ծրագրերում, հայեցակարգերում, սրա դեմ իրականացվել և իրականացվում է պետական քաղաքականություն։ Այս ամենի դեմ պայքարելու համար, որպես մեթոդ նշվում է Եկեղեցու թիրախավորումը հեղինակազրկման միջոցով։ Այսինքն, ինչպես պայքարել եկեղեցու դեմ՝ հեղինակազրկել, առաջացնել տարատեսակ խմբավորումներ, հակադիր աթոռներ, կոնֆլիկտներ։ Եթե գալիս ենք նրան, ինչ որ կատարվում է այսօր Հայաստանում, իշխանության կողմից ընդդեմ պետության եւ զուգահեռներ ենք տանում, տեսնում ենք՝ այն, ինչ որ կատարվում է Հայ Եկեղեցու դեմ, շատ համահունչ է, շատ ցանկալի է Թուրքիա եւ Ադրբեջան պետություններին»։
Ամբողջական քննարկումը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ