Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժմանը պետբյուջեից հատկացված գումարի վերաբերյալ տեղեկությունը՝ պետական գաղտնիք. Fip.am

Հունիս 16,2025 16:56
fip.am. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ընթացքում, պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանին, հայտնել է, որ ՀՀ վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ իրականացվող «Կրթվելը նորաձև է» արշավին պետական բյուջեից գումար է հատկացվում։

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ հստակեցնելու, թե որքան գումար է հատկացվել հարկատուների միջոցներից արշավի իրականացման ընթացքում գնումների կազմակերպմանը։

Խնդրել էինք նաև տրամադրել իրականացված գնումների ծածկագրերը։

Ի պատասխան, սակայն, աշխատակազմը չի տրամադրել տվյալները՝ պնդելով, թե FIP.am-ի կողմից հայցվող տեղեկությունը «պետական գաղտնիք է»։

Արտապատկերումը՝ կառավարության պաշտոնական պատասխանից:

Աշխատակազմը, հղում անելով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածին, նշել է, թե պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում են նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերը։

Նշենք, որ աշխատակազմի կողմից հիշատակված հոդվածում գաղտնի համարվող ծախսերի թվում են «արարողակարգային ծախսերը, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ծախսերը»։

Հատկանշական է, որ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը, որը վարչապետի հետ միասին իրականացնում է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պատկանում է նրա ղեկավարած «Իմ քայլը» ոչ պետական հիմնադրամին։

Աշխատակազմից նշել են նաև, թե նախաձեռնության իրականացման համար ֆինանսավորման այլ աղբյուրների կամ համաֆինանսավորող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկության չեն տիրապետում։

Փաստացի, աշխատակազմը մասնավոր հիմնադրամի հասարակական-կրթական նախաձեռնությունը դասել է ներկայացուցչական-արարողակարգային ծախսերի շարքին՝  դրա իրականացմանը հատկացնելով հարկատուների միջոցները․ ավելին, այդ ծախսերին տալով գաղտնի, ոչ հրապարակման ենթակա ունեցող տեղեկության կարգավիճակ՝ զրկել է հարկատուներին տեղեկացված լինելու իրավունքից։

Նանե Մանասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30