Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ալպինիզմի և Լեռնային տուրիզմի ֆեդերացիան ցավակցել է զոհված լեռնագնացների ընտանիքիներին. Նրանք համագործակցում էին Հայաստանի լեռնագնացների հետ, անցյալ տարի Արագած լեռ էին բարձրացել

Հունիս 16,2025 21:40

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիաի հայտարարությունը

Խոր վշտով և մտահոգությամբ հետևում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։ Մենք խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող ցանկացած բռնություն։

Միանում ենք միջազգային հանրությանը՝ խաղաղության և անվտանգության կոչով։

Ցավակցություն ենք հայտնում Իրանի քաղաքացիներին, հատկապես այն ալպինիստների ընտանիքներին, ովքեր այս օրերին կրել են անդառնալի կորուստներ։ Ձեր վիշտը նաև մեր վիշտն է։ Մենք բարձր ենք գնահատում Իրանի ալպինիստական համայնքի նվիրումն ու ոգին։

Մեծ ցավով ենք նշում նաև Թավրիզից փրկարար և ալպինիստ Մեհդի Զարթաջիի կորուստը, որի անձնվեր ծառայությունը և մարդկային արժանապատվությունը մնայուն հետք են թողել մեր հիշողության մեջ։

Մեր սրտերում միշտ կենդանի կմնա նաև մեր սիրելի ընկերուհի Զահրա Շամսի հիշատակը՝ երիտասարդ ու լուսավոր ալպինիստուհու, ով նախորդ տարի հաղթահարեց Արագած լեռան գագաթը՝ մեր ֆեդերացիայի հետ համատեղ։ Նրա ժպիտն ու ուժեղ հոգին կմնան անմոռանալի։

Թող զոհվածների հիշատակը վառ մնա, իսկ նրանց ընտանիքներին մաղթում ենք ուժ և համբերություն։ Մեր դռները միշտ բաց են համերաշխության և սփոփանքի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30