Իտալական Sportitalia պարբերականի լրագրող Տանկրեդի Պալմերին X-ում կիսվել է տեսանյութով, որում նա Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին է փոխանցում Լոս Անջելեսում տաքսու հայ վարորդի երախտիքի խոսքը։
«Ինտերի» մարզման նախօրեին Պալմերին մեքենայով մեկնում էր մարզադաշտ: Պարզելով, թե ով է իր ուղևորը և թե ուր է նա մեկնում՝ վարորդը շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին:
«Շատ շնորհակալ եմ, որ դու մեր լավագույն ֆուտբոլիստն ես», – տեսանյութում հայերենով ասում է տաքսիստը։
Պալմերին ձայնագրությունը ցույց է տվել Մխիթարյանին հենց մարզման ժամանակ։
Կարդացեք նաև
Հենրիխը ժպիտով լսել է հաղորդագրությունն ու ի պատասխան հայերենով արձագանքել.
«Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ՝ լավ եք, ու մի օր կհանդիպենք։ Հաջողություն»։
Fuori l’episodio 2 di “Te lo do io il Mondiale per Club”
— Tancredi Palmeri (@tancredipalmeri) June 15, 2025
Clive Owen, le laureate e l’ammazzasogni
In questo episodio si declina il sogno americano
Per il Mondiale per Club - e oltre - riparte il mio canale YouTube:
vi porto negli USA dietro le quinte pic.twitter.com/pSAcWDtwh3