Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում են՝ Նոր տարին, Զատիկը, Սբխեչն անցնի, հետո օրենքը ընդունենք». Հայկ Սարգսյանը «զինծառայությունից գումարով ազատվելու մասին» օրենքից խոսելով՝ հիշեց Փաշինյանին

Հունիս 17,2025 11:32

ՀՀ ԱԺ-ի օրակարգում չընդգրկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը՝ «զինծառայությունից գումարով ազատվելու մասին»։ Ինքն էլ դեմ քվեարկեց։

RA National Assembly session took place

Իր ելույթում Հայկ Սարգսյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ելույթներից հատվածներ, որ օրինակ՝ «Համոզված եմ՝ մեր շատ գործընկերներ ասում են, դե հա, որոշել, որոշել են, հո չե՞ն անելու, հեսա կգա դեկտեմբերի 31-ը, և կհետաձգվի այս որոշման ի կատար ածումը, տասնյակ առաջարկներ եմ ստացել՝ եկեք հետաձգենք։ Հետաձգենք, հետաձգենք, Նոր տարին անցնի, Զատիկը անցնի, Սբխեչը անցնի, հետո կընդունենք։ Չի հետաձգվելու բացարձակապես»։

Պատգամավորը, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե «Բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ», «Զորակոչը մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայր», հայտարարեց՝ չի լինելու օրենքի հետաձգում ու նշեց․ «Թեպետ 2022-ից կառավարությունը նախագիծը բերել էր այլ ձևաչափով, սկսել ենք կառավարության գործընկերների հետ քննարկել 2024-ի հունվարից։ Ցավոք, ԱԺ մի շարք գործընկերների հետ մինչ այս պահը ժամանակ չի եղել քննարկումներ կազմակերպելու համար, առաջնորդվելով վարչապետի հանձնարարությունով՝ կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ կարողանանք այն ուղենիշները, որ վարչապետն է մեր առաջ դրել, իրագործել»։

 

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ բանակի բարեփոխումների ռազմավարությունը գտնվում է մեր առաջնահերթությունների շարքում․ «Այդ թվում՝ այս նախաձեռնության մեջ կան հարցեր, որոնք կարող են հասցեագրել բանակում բարեփոխումների՝ մեր նպատակները, սակայն առանձին կարգավորումներ, դրանց ձևակերպումներ ու սահմանումներ, ինչպես նաև քննարկման ժամանակը բերել է այն համոզման, որ այս նախագիծն այս պահին այս տեսքով չենք կարող ընդունել։ Այս քվեարկությանը ՔՊ-ն ևս դեմ կքվեարկի»։

Հայկ Սարգսյանը վարման կարգով արձագանքեց. «Թեպետ 2022 թվականից նախագիծը Կառավարությունը բերել էր այլ ձևաչափով և հետ քաշեց՝ հաշվի առնելով էսկալացիան, նախագիծը սկսել են Կառավարության գործընկերների հետ քննարկել 2024 թվականի հունվարից:

Ցավոք, ԱԺ մի շարք գործընկերների հետ ժամանակ չի եղել մինչև այս պահը՝ վերջին 1,5 տարվա ընթացքում, քննարկումներ կազմակերպելու համար: Ես, առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով, կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները և ուղենիշները, որ վարչապետն է դրել մեր առաջ և Կառավարության ծրագրում առկա են, կարողանանք կյանքի կոչել:

Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30