Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազն ափալ-թափալ իմ դեմ հետապնդման միջնորդություն ներկայացրեց, բա ինչի՞ եք օրակարգի վերջում դրել հարցը»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 17,2025 11:48

«Նիկոլ Փաշինյանի՝ անհագուրդ ցանկությունը բավարարելու ձգտումով գլխավոր դատախազն ափալ-թափալ ներկայացրել է իմ նկատմամբ քրեական հետապնդման մասին միջնորդություն»,-ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Այնուհետև հարցրեց՝ հաշվի առնելով այդ հրատապությունը՝ իմ հարցն ինչո՞ւ է դրվել օրակարգում՝ որպես վերջին հարց։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Սեյրան Օհանյանն իրեն նամակ է գրել ու տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել նիստին․ «Չենք կարող դատախազի միջնորդությունը քննարկել, երբ միջնորդությամբ ներկայացված անձը դահլիճում չէ։ Որ պարոն Օհանյանը հնարավորություն ունենա մասնակցել, դրա համար որոշում է կայացվել այն պահին դնել, երբ պարոն Օհանյանը հնարավորություն կունենա լինել դահլիճում։ Հաշվի առնելով, որ նույն հարցի վերաբերյալ երկու միջնորդություն է եղել, նման որոշում է կայացվել»։

Արծվիկ Մինասյանն էլ ասաց՝ ես խոսում եմ իմ նկատմամբ քրեական հետապնդման մասին, սա մի երկիր է, որտեղ չի կարող կոլեկտիվ քրեական պատասխանատվության հարց լինել․ «Հորդորում եմ հնարավորինս շուտ դնել քննարկման, և այս ապօրինությունը, ջուրը հանրությունը տեսնի»։

 

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Մեկ ասում եք՝ ափալ-թափալ, մեկ ասում եք՝ եկեք շուտ քննարկենք։ Կողմնորոշվեք՝ ափալ-թափալ եք ուզո՞ւմ, շուտ եք ուզո՞ւմ, թե ընդհանրապես չեք ուզում։ Ինչ վերաբերում է որոշում կայացնելուն, դուք ունեք խորհրդարանում տեղ, խորհրդի նիստերին եկեք և ձեր կարծիքը ներկայացրեք։ Արդեն որերորդ տարին է՝ չեք գալիս խորհրդի նիստերին։ Հիմա բողոքում եք, որ մենք օրակարգը սենց ենք դասավորել։ Առնվազն լուրջ չէ։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կլինի, չի ընկնի արձակուրդային շրջանից հետո, արագ մոտ ապագայում գալիք նիստի ժամանակ այդ հարցը կքննարկենք, մի անհանգստացեք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30