«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանը կանգնած է խորացող անվտանգային ճգնաժամի շեմին։ Արտաքին սպառնալիքները օրեցօր աճում են։ Այս պայմաններում առաջնահերթ է համազգային զգոնությունը, ինքնագիտակցությունն ու միասնականությունը։
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը, գիտակցելով պահի ճակատագրականությունը, որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել առաջիկայում նախատեսված բողոքի ակցիաները՝ ուղղված Հայաստանի տարածքից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը։ Մեր պահանջները մնում են ամբողջությամբ ուժի մեջ, սակայն համոզված ենք՝ այս պահին առաջնայինը ներհասարակական համերաշխությունն է։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական նախաձեռնություններին զերծ մնալ ներհասարակական բախումներ ու լարվածություն սրող գործողություններից, դադարեցնել ներքին հակադրությունները և կենտրոնանալ միակ օրակարգի շուրջ՝ Հայաստանի անվտանգության, անկախության ու պետականության պահպանման։
Կարդացեք նաև
Երկրի պաշտպանությունն ու ապագան սկսվում են ներսից՝ մեր բոլորի ներքին միասնականությունից։
Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի արևմտամետները (օր.՝ Բաբաջանյան Արմանը) հանդես են գալիս համերաշխության կոչերով և հայտնում, որ կախված Հայաստանի անվտանգային սպառնալիքներից դադարեցնում են ռուսական 102-րդ բազայի դուրս բերմանը ուղղված իրենց պայքարը։
Փաստացի ինչ է ստացվում, սույն խառնակիչների համար, երբ առկա է վտանգը, բազայի անհրաժեշտությունը կա, երբ վտանգը մի փոքր թուլանում է սկսում են ձեռաց հետ փող պոկելով հենց այդ նույն բազայի դեմ պայքարել:
Իսկ Հայաստանում անվտանգային խնդիր միշտ կա, իհարկե շատ լավ կլիներ, որ մշտապես գիտակցելով մարտահրավերներն ինքներս մեր ուժերով կարողանայինք այն չեզոքացնել, բայց քանի դեռ չենք կարող, պետք է նաև խոհեմ լինենք, ինչը, ցավոք, չենք արել 2018-ի ապրիլից ի վեր: