Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջ դևը «նախկիններն» էին, որոնց դեմ պայքարում էր՝ որպես դևի գլուխը կտրող, հիմա որպես դև է ուզում ներկայացնել եկեղեցին. «Հայաքվե»

Հունիս 17,2025 12:34

«Հայաքվե». Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կատարում է թշնամու առաջ ստանձնած պարտավորությունը։

Ուզում է ցույց տալ, թե իբր կարող է եկեղեցին իր վերահսկողության տակ պահել, անել այնպես, որ Արցախի հարցը գործնական արծարծումներ չունենա հատկապես միջազգային քննարկումներում: Դրան է ուղղված Կաթողիկոսի անձի փոփոխության այն անբարո օրակարգը, որը նա առաջ է քաշում:

Զուգահեռաբար Փաշինյանը նաև այլ խնդիր է լուծում` ստեղծում է քաղաքական կոնֆլիկտ, որի մեջ նորից սկսում է ներկայանալ իբր որպես ժողովրդի պաշտպան։ Նա օգտագործում է այդպիսի բառեր, օրինակ՝ «եկեղեցին վերադարձնելու ենք ժողովրդին»:

Եթե առաջ դևը «նախկիններն» էին, որոնց դեմ նա պայքարում էր՝ որպես դևի գլուխը կտրող, ապա հիմա նա որպես դև է ուզում ներկայացնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի դեմ պայքարում է։ Այդպես նաև իր ընտրազանգվածի հարցն է փորձում լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30