Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի հեռուստատեսության շենքի վրա

Հունիս 17,2025 13:47

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի  պետական հեռուստատեսության շենքի վրա հարձակմանը։

Նա սոցցանցում կատարած գրառման մեջ մասնավորապես նշել է, որ Իսրայելի այդ հարձակումը «ակնհայտ կոտորած» է, որի թիրախում էին մամուլի ներկայացուցիչները և քաղաքացիական անձինք։

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ իրավական լեգիտիմություն և արդարացում չունի»,- գրել է նա։

Ալթունը հավելել է, որ  Թուրքիան դատապարտում է այդ «ստոր/ատելություն հարուցող» հարձակումը և ցավակցություն հայտնել Իրանի ժողովրդին՝ մամուլի ներկայացուցիչների մահվան կապակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30