Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

Հունիս 17,2025 14:18

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում հայ ֆուտբոլասերների համար՝ նվիրված ՖԻՖԱ 2025 աշխարհի ակումբային առաջնությանը։

Հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ Xiaomi TV A Pro 2025 հեռուստացույցը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 189.900 դրամով՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Առաջարկը գործում է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։

Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց, տան արագ ինտերնետ, մինչև 210+ հեռուստաալիքներ ու շատ ներառումներով հեռախոսի փաթեթ։

«Ֆուտբոլը Հայաստանում ամենասիրելի սպորտաձևերից է և հազարավոր հայեր անհամբեր սպասում են ՖԻՖԱ-ի մրցարշավի մեկնարկին։ Որպես կապի ծառայություններ մատուցող ընկերություն մենք ուզում ենք, որ մեր բաժանորդները լավագույն պայմաններում վայելեն այդ խաղերը։ Բոլորովին վերջերս մենք գործարկել ենք նոր uPlay թիվի և մեդիա հարթակը, որը բարձր որակ ու մեծ հնարավորություններ է տրամադրում դիտողներին։ Կարծում  եմ, որ նորաոճ հեռուստացույցը նոր մակարդակի կբարձրացնի բաժանորդների փորձառությունը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի գավաթին մասնակցում է 32 թիմ։ Ucom-ը շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին FIFA 2025-ի մեկնարկի առթիվ և մաղթում գոլաշատ ֆուտբոլային հանդիպումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30