Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում փոթորկի պատճառով 5-ամյա աղջնակ է տուժել

Հունիս 17,2025 14:35

Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 15-ին «աջ ազդոսկրի փակ, թեք կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ Գյումրի բժշկական կենտրոնի մոր ու մանկան բաժանմունք է տեղափոխվել 2022 թվականին ծնված Արթիկի բնակչուհի Ս․Ն․-ն։

Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ դուստրը վնասվածք է ստացել Արթիկ քաղաքի Սունդուկյան փողոցի տան դիմաց՝ քամու հետևանքով աստիճաններից վայր ընկնելու պատճառով։

Ոստիկանությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին։

Հիշեցնենք, որ Գյումրիում, Ախուրյանի ու Արթիկի տարբեր համայնքներում ուժեղ քամու, տեղացած կարկտի ու հորդառատ անձրևի պատճառով մեծ վնասներ են կրել տներ, բազմաբնակարան շենքեր, տներ, դպրոցներ, վնասվել են նաև Գյումրիի թատրոնի ու մարզային ոստիկանության շենքերը, իսկ գյուղական համայնքներում՝ ցորենի ու գարու ցանքատարածքներ, պտղատու այգիներ։ Գյումրու փողոցները վերածվել էին առվակների՝ անհնար դարձնելով անցուդարձն ու երթևեկությունը։

Գյումրու Թատերական հրապարակում հենց այն պահին, երբ գարեջրի փառատոն էր տեղի ունենում:

Փոթորկից արմատախիլ էին եղել եղևնիները՝ բարեբախտաբար մարդկային կորուստներ չէին եղել (Տես լուսանկարները):

Շիրակի մարզպետի աշխատակազմը, շրջայց կատարելով տուժած համայնքներ, տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով փոթորկի ավերածությունները։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Գյումրիին, Արթիկին՝ իր գյուղերով և Ախուրյանին։ Ըստ նրա, վնասի չափը դեռ ճշտվում է, Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից մասնագիտական խմբեր են ձևավորված, որոնք տեղում ուսումնասիրում, գույքագրում ու հաշվարկում են պատճառած վնասները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30