Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը մեկնելո՞ւ է Թուրքիա եւ հանդիպելո՞ւ է Էրդողանի հետ․ ՔՊ-ականները չեն հերքում եւ չեն հաստատում

Հունիս 17,2025 14:43

«Վարչապետի օտարերկրյա այցերը հերքում կամ հաստատում է կառավարությունը։ Եվ սա նույնպես այդ դեպքն է, ես որեւէ բան չեմ կարող ասել։ Երբ որեւէ այց հաստատվի, կառավարությունը կհայտնի»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը մեկնելո՞ւ է Թուրքիա։

Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունները մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նույնպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խուսափեց պատասխանել հարցին՝ Փաշինյանը մեկնելո՞ւ է Թուրքիա եւ հանդիպելո՞ւ է Էրդողանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների հանդիպմանը՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թուրքիա Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում է։ Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաեւ ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակում շփումներ կան։ Երկրների ղեկավարներն են հեռախոսազրույց ունենում, եւ սա այդ շրջանակներում է»,- ասաց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հանդիպման օրակարգին՝ Ռուբինյանն ասաց, որ ԱԳՆ-ն տեղեկատվություն տվել է, դա բավարար է։

Հարցին, թե իր թուրք գործընկերոջ հետ առաջիկայում հանդիպում ունենալո՞ւ է, Ռուբինյանը պատասխանեց․ «Այս պահին հանդիպման հաստատված ժամկետ չկա»։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցին՝ Ռուբինյանն ասաց․ «Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի ունենա, մնացածը արդեն Թուրքիայի դաշտում է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30