Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան անում է այն, ինչ Ադրբեջանը չի արել՝ ցուցադրելով իսրայելական զենքերը». թուրք-ադրբեջանական մեդիահրաձգություն՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների առնչությամբ

Հունիս 17,2025 16:36

Ermenihaber. Հունիսի 16-ին ադրբեջանական «Lenta.az» կայքը հոդված է հրապարակել թուրքական մամուլում հրապարակվող հակաադրբեջանական նյութերի վերաբերյալ։ Այդ մասին գրել է «Kharabakh Records» տելեգրամյան ալիքը նշելով. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Մասնավորապես դժգոհություն է արտահայտվել այն առիթով, որ Իսրայել-Պաղեստին հակամարտության ժամանակ, ինչպես նաև Իսրայել-Իրան բախումների ընթացքում թուրքական մամուլում Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ֆոնին «զրպարտչական բնույթի» տեղեկություններ են հրապարակվում։

«Lenta.az»-ը նշել է, թե «այդ լուրերից ամենաշատն օգտվում են հայերը»։

Թեմային անդրադարձել է նաև Թուրքիայում գործող Haber Global լրատվամիջոցը, որը կապված է ադրբեջանական շրջանակների հետ։ Լրատվամիջոցը «կեղտոտ օպերացիա» է անվանել թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնցում դժգոհություն կա Իսրայելին Ադրբեջանի աջակցությունից։ Նշվել է, թե այդ շրջանակների թիրախում «Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունն ու բարեկամությունն» են Ալիևի՝ Թուրքիա այցից առաջ։

«Kharabakh Records»-ը հայտնել է, որ Ալիևի այցի շրջանակում իրականացվելու է փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո Ադրբեջանի աջակցությամբ կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բնակարանների հանձնման արարողությունը։

Մամուլում առաջացած աղմուկը կապված է երեկ թուրքական մեդիայում տարածված այն լուրերի հետ, ըստ որոնց Փարիզը չի թույլատրել իսրայելական զենքերի ցուցադրությունը «Paris Air Show»-ի շրջանակում։ Թուրքական ԶԼՄ-ները Ֆրանսիայի դիրքորոշումը հակադրել են նախորդ տարի Ադրբեջանում անցկացված «ADEX 2024»-ին, որի ընթացքում Ալիևի թույլտվությամբ ցուցադրվել են իսրայելական զենքերը։

«Ողջ Թուրքիան դժգոհել էր Ալիևին։ Ֆրանսիան անում է այն, ինչ Ադրբեջանը չի արել»,-գրել էին նաև առաջատար թուրքական ԶԼՄ-ները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30