Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանված արցախցիները դրսում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած. «Ապառաժ»

Հունիս 17,2025 17:37

«Ապառաժ». Հունիսի 17-ն է, սակայն ՀՀ Կառավարությունն առ այսօր չի փոխանցել տեղահանված արցախցիների վարձավճարները, այսօրվա տվյալներով դեռ հայտնի չէ, երբ կմեկնարկեն հատկացումները։ Սոցիալական ծանր բեռի տակ հայտնված ընտանիքները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, սակայն արձագանք չկա։ Տանտերերն օգտվելով ստեղծված իրավիճակից՝ նրանցից պահանջում են ազատել տունը։

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը բաց նամակ է հղել վերջերս ՀՀ Կառավարությանը՝ կոչ անելով պարզապես արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել բոլոր տեղահանվածների համար՝ անկախ գտնվելու վայրից, ընտանիքի կազմից, տարիքից ու այլ հանգամանքներից։

Կառավարությունից արձագանք չկա, փոխարենը սոցիալական տիրույթում հանդիպում ենք ընտանիքների դրսում հայտնվելու ահազանգերի, որոնք մեր հայրենակիցները հնչեցնում են։

Արցախցիները շարունակում են պնդել, որ աջակցությունները պետք է շարունակվեն՝ մինչեւ յուրաքանչյուր ընտանիք ապահովվի սեփական բնակարանով, սակայն նրանց ձայնը լսելի չէ, շատերը հիասթափված կրկին բռնել են արտագաղթի ճանապարհը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30