Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

«Ամենից վտանգավորը մեր պետության ու մեզ համար այն է, որ երկրի անվտանգության հարցերով զբաղվողներն ու պատասխանատուները երկրի ներսում առաջնահերթ վտանգ ու լարվածություն ստեղծողներն են․․․». Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 17,2025 19:01

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Հայաստանի գլխին կախված են անվտանգային լուրջ մարտահրավերներ, սա ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտակցում են։ Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել և իսրայելա-իրանական շարունակվող հակամարտության պատճառով խորհուրդ էր տալիս ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել առավել զգուշություն և շարս այլ նախազգուշացումների՝ չայցելել Երևանում Իրանի դեսպանատուն, Սյունիքում Իրանի հյուպատոսություն, Իրանի առևտրի կենտրոն և Կապույտ մզկիթ այցերից։

Այս համատեքստում ՀՀ քաղաքական ղեկավարությունը շարունակում է տեղեկատվական ու հոգեբանական գրոհը Հայոց Առաքելական եկեղեցու դեմ։ Փաշինյանը չունի որևէ իրավական գործիքակազմ, ուստի կիրառում է հոգեբանական պայքարի մեթոդը, շարունակում կիրառել տգեղ, վիրավորական բառամթերք՝ նյարդեր գրգռելու և Եկեղեցու կողմից պատասխան ստանալու ակնկալիքով։ Ձեռքի հետ էլ շոու ծրագրեր է կազմակերպում։ Նա ամեն գնով փորձում է Եկեղեցուն ներքաշել այլ վտանգավոր խաղի մեջ, որի պատվիրատուն իմ համոզմամբ, Բաքուն է։ Դրա հետ կապված բազմաթիվ փաստեր եմ ներկայացրել։

Արդյունքում Փաշինյանի քայլերը արտաքին դերակատարների աչքում մեծապես վնասում են Հայաստանի ժողովրդավար և քրիստոնեական իմիջին։

Ի վերջո, եկեք համաձայնենք, որ արտաքին վտանգի դեպքում անգամ ամենատգետ իշխանությունը չէր գնա հանրային լարման ճանապարհով, դրա համար էլ ես կրկին հանգում եմ այն մտքին, որ նրանց քայլերի հիմքում բնավ էլ տգիտությունը չէ։ Ցավալի է, բայց փաստ՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ամենից վտանգավորը մեր պետության ու մեզ համար այն է, որ երկրի անվտանգության հարցերով զբաղվողներն ու պատասխանատուները երկրի ներսում առաջնահերթ վտանգ ու լարվածություն ստեղծողներն են․․․»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30