Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն հարցրեք՝ Սեւանում, որ լկտիաբար քեֆեր էիք անում, էդ ո՞ւմ փողերով է կառուցվել: Մե՞նք էինք չակերտավոր բարերար. Կարեն Կարապետյան

Հունիս 17,2025 21:30

-Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ,- սա Նիկոլ Փաշինյանի նոր գրառումն է՝ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանն ի պատասխան:

Հիշեցնենք, որ Կարապետյանն ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու էր հանդես եկել՝ հայտնելով, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, իրենք իրենց ձեւով են մասնակցելու հայ եկեղեցու դեմ արշավին:

Լրագրողները այս նոր գրառման վերաբերյալ փորձեցին մեկնաբանություն ստանալ Սամվել Կարապետյանի եղբորից՝ Կարեն Կարապետյանից:

-Ուզում եք իջնե՞մ իր մակարդակին, իր ձեւո՞վ պատասխանեմ: Գործընթաց է, դարձավ քաղաքական գործընթաց: Ուրիշ ոչինչ: Չակերտավոր բարերարների նկատմամբ քաղաքական գործընթաց սկսվեց: Իսկ իրեն կարո՞ղ եք հարցնել՝ ում փողերով է այդ տունը կառուցվել, որտեղ ապրում է:

Ասա դու գիտե՞ս: Մե՞նք էինք չակերտավոր բարերար: Սեւանում, որ լկտիաբար քեֆեր էիք անում, էդ ո՞ւմ փողերով է կառուցվել: Մենք էինք չակերտավոր բարերա՞ր: Ամոթ է պետք ունենալ, մարդ պետք է տարրական ամոթ ունենա: Հիմա ի՞նչ, իջնեմ իրենց մակարդակին հայհոյախառն բաներ ասե՞մ: Եթե տղամարդավարի դուրս գանք մի տեղ, խոսենք, էնպես չի, իմ լեզուն կարող է աշխատել, բայց մամուլում կարելի՞ է այդպիսի բառեր բաց թողնել:

Էն երեխեքն ի՞նչ օրինակ վերցնեն, քո երեխան է նայում, չէ՞: Ո՞նց են դաստիարակելու հաջորդ սերնդին, ի՞նչ են անելու, մեզնից բեթա՞ր է լինելու,- լրագրողներին ասաց Կարապետյանը եւ եզրափակեց,- Ինչ կարող եք արեք, մենք մեր ասածի տերն ենք:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ.  Հատված Նիկոլ Փաշինյանի 2019 թ. օգոստոսի 6 Ստեփանակերտում ելույթից. «Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում Հայաստանի Հանրապետությունում։.. ես ուզում եմ, որ մենք անուն առ անուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք, նույնիսկ կապ չունի աշխարհայացքային, երբեմն քաղաքական ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում և Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը, և ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքում մի դրամի ներդրում են արել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30