Լրահոս
Օրվա լրահոսը

Կամակատար ռեժիմի կողմից ՀՀ փաստացի վերացումը թեւակոխել է ավարտական փուլ, ինչի դեմն առնելու համար պահանջվում են միասնական եւ վճռական ջանքեր. ՀՀԿ

Հունիս 17,2025 22:11

Խստորեն դատապարտում ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած, դրածո ռեժիմի կողմից ազգային գործիչ, բարերար եւ հայ ժողովրդի ականավոր զավակ Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումների զարհուրելի եւ ապօրինի դրսեւորումները, եւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում իրեն եւ Կարապետյանների ողջ ընտանիքին։

Ազգայինի դեմ ներկայիս ռեժիմի գարշելի արշավը չէր կարող շրջանցել նաեւ համահայկական արժեքներին հավատարիմ եւ ազգային կապիտալի բացառիկ ներկայացուցիչ, համահայկական գործիչ Սամվել Կարապետյանին, ով իր կենսագրությամբ եւ գործունեությամբ մշտապես ապացուցել է իր անվարան հավատարմությունը հայոց ազգային եւ հոգեւոր արժեքներին։

Ի մի բերելով վերջին զարգացումները, փաստում ենք, որ կամակատար ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի վերացումը թեւակոխել է ավարտական փուլ, ինչի դեմն առնելու համար պահանջվում են միասնական եւ վճռական ջանքեր։

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30