Լրահոս
Օրվա լրահոսը

Խստորեն դատապարտում եմ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը. Էդմոն Մարուքյան

Հունիս 17,2025 22:33

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

Այսօր առավոտյան ազգային բարերար Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր աջակցությունը հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Դրանից անմիջապես հետո քաղաքական իշխանությունը օգտագործելով իր վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցները, սկսել է ապօրինի գործողություններ իրականացնել Կարապետյանի դեմ։

Իբր «իրավական» այս ցուցադրական միջոցառումները ես գնահատում եմ որպես բացահայտ քաղաքական հետապնդում։ Դատապարտում եմ նման վարքագիծը և պահանջում, որպեսզի իշխանություններն ու իրավապահ մարմինները դադարեցնեն սահմանադրական լիազորությունների ոտնահարումը և չգործեն իրավական դաշտից դուրս։

Իմ այս գնահատականը հաստատվում է ՔՊ-ական պատգամավորների և անձամբ վարչապետի հայտարարություններով։ Նրանք անթաքույց ընդունում են, որ ՀՀ պետական իրավապահ մարմինները օգտագործվում են բացառապես քաղաքական նպատակներով՝ Սամվել Կարապետյանին լռեցնելու և նրան Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանական դիրքորոշման համար պատժելու նպատակով։ Նպատակը մեկն է՝ քայքայել ամենաազդեցիկ հայակենտրոն ինստիտուտը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ եկեղեցու պաշտպաններին՝ հետապնդել ամենատարբեր մեթոդներով։

Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, թե «Սա Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի», լավ կլինի չմոռանա, որ ինքն էլ Մուամմար ալ-Կադդաֆին չէ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30