Լրահոս
Ջրի ճամփան
Օրվա լրահոսը

«Մենք կամ գործ ունենք ողջամտության աղետալի դեֆիցիտի հետ, կամ ներսից համակարգված ձևով հրահրվող խժդժության սցենարի, կամ էլ՝ երկուսի կործանարար համադրության». Դավիթ Սանասարյան

Հունիս 17,2025 23:59

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը գրում է.

«Մենք կամ գործ ունենք  ողջամտության աղետալի դեֆիցիտի հետ, կամ ներսից համակարգված ձևով հրահրվող խժդժության սցենարի, կամ էլ՝ երկուսի կործանարար համադրության։ Այլ բացատրություն պարզապես հնարավոր չէ, երբ մեր քթի տակ ընթանում են տեկտոնական շարժեր ու գոյաբանական պայքար հանուն լծակների ու ազդեցության վերաբաշխման, իսկ ներսում ապապետական խառնաշփոթ է։

Սթափվե՛ք, ի սեր Աստծո, սա ձեր երկու կողմերի  նախընտրական հարթակը չէ։ Հակառակ դեպքում պետականության մասին ձեր ցանկացած ասվածը դատարկաբանություն ու կեղծ քարոզչություն է:

Իսկ ովքեր կողքից յուղ են լցում հակապետական կրակին նրանք պակաս հանցանք չեն գործում պետականության ու ազգի դեմ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30