Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կրթությունը լիներ ոչ թե նորաձև, այլ հիմնարար պահանջմունք՝ կտեսնեին, որ Աշտիշատի ժողովում Լուսավորչի ժառանգ ու Սահակ Պարթևի հայր Ներսեսի հռչակած կուսակրոնության կանոնը ոչ թե սրբության խնդիր էր լուծում, այլ շատ ավելի աշխարհիկ մի հարց. Միքայել Նահապետյան

Հունիս 18,2025 07:33

Հասարակական քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե կրթվելը լիներ ոչ թե նորաձև, այլ հիմնարար պահանջմունք` մեր գլխին պատուհասած սեկտայի հետևորդները կիմանային, որ Գրիգոր Լուսավորիչից հետո Հայոց կաթողիկոսական գահին է նստել նրա որդի Արիստակես Ա-ն, հետո էլ մյուս որդի Վրթանես Ա-ն, որին հաջորդել է Լուսավորիչի թոռ Հուսիկ Ա-ն, ում որդիները չեն դարձել հոգևորական, բայց նրա թոռ Ներսես Ա Մեծը կրկին դարձել է կաթողիկոս, որի գահը (իհարկե ոչ անմիջապես) ժառանգել է նրա որդի Սահակ Ա Պարթևը, ով չուներ արու զավակ, այլ միայն դուստր և ումով էլ ընդհատվեց Լուսավորչի տոհմը։

Եթե կրթությունը լիներ ոչ թե նորաձև, այլ հիմնարար պահանջմունք` այդ սեկտայի հետևորդները կունենային քննադատական մտածողություն ու կտեսնեին, որ Աշտիշատի ժողովում Լուսավորչի ժառանգ ու Սահակ Պարթևի հայր Ներսեսի հռչակած կուսակրոնության կանոնը ոչ թե սրբության խնդիր էր լուծում (յանիմ մինչև էդ բոլորը պիղծ էին), այլ շատ ավելի աշխարհիկ մի հարց։

Բանն այն է, որ արդեն կես դար եկեղեցու ողջ ունեցվածքը գրեթե անընդհատ ժառանգականությամբ անցնում էր Լուսավորչի սերունդներին և դա չէր կարող չառաջացնել հայու սրբազան նախանձը ու խարդավանքները ինչպես եկեղեցական այնպես էլ աշխարհիկ տոհմերի մոտ։

Ներսես Մեծը, ով բացի այդ նախանձի մթնոլորտում գահակալելուց՝ նաև ահագին բարդ հարաբերություններ ուներ Արշակ 2-րդ թագավորի հետ` կարիք ուներ իր շուրջը համախմբել ժողովրդին և էլիտաներին, թուլացնել լարվածությունը ու նախանձը։

Ըստ այդմ՝ կուսակրոնությունը եկեղեցական կանոնների մեջ ներմուծած Աշտիշատի ժողովը.

1.Մի կողմից մի շարք մարդասիրական ծրագրերի սկիզբ դրեց (որբանոցներ, աղքատանոցներ և այլն),

2.Մյուս կողմից հույս տվեց բոլորին, որ Սահակ Պարթևից հետո այլևս չի լինի այդ ժառանգականությունը ու մյուսներին էլ փայ կհասնի էս արևի տակ

3.Եվ երրորդը` ուղերձ հղեց Թագավորին` լինել գթասիրտ, հպատակներին` լինել թագավորի առաջ խոնարհ։

Այդպիսով Աշտիշատի ժողովը և դրա որոշումները բոլոր շահառու կողմերին ինչ-որ դրական զարգացումների հույս տալու համար էին և ոչ մի աղերս չունեին սակրալ-երկնային մաքրությունների հետ։

Հիմա` էս դեպքերից 17 հատ հարյուրամյակ հետո Նիկոլ Փաշինյանին առաջ մղող մոտիվը ոչ թե եկեղեցու ու մեր պետության մաքրությունն է, այլ այն նույն 1700-ամյա որդը, որ կրծում էր ժամանակի տոհմերի սիրտը` «ախպեր յանի խի պըտի Լուսավորիչի թոռը ունենա, ես չէ» ու էական չի էդ ունեցվածքը էն ժամանակ հողն ու ոսկին էր, թե հիմա ազդեցությունն ու հեղինակությունը… էս ա` ուրիշ բան չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30