Որքան էլ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարում է, թե Ակադեմիական քաղաքի նախագիծը ընթացքի հրաշալի փուլում է, սակայն երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե նախագծի մեկնարկը տրվել է թերահավատությամբ, բայց վստահ առաջ են գնում։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար, թե որ փուլում է գտնվում Ակադեմիական քաղաքի նախագիծը, և 2025 թվականի տվյալներերով ինչ պայմանագրեր են ստորագրվել և ում հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից փոխանցել էին․ ««Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացիկ և հետագա փուլերի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հանրային բաց հասանելիությամբ զետեղվում է ՀՀ Վարչապետի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական կայքերում, ինչպես նաև Ակադեմիական քաղաք հիմնադրամի կայքում։
Ծրագրի իրականացման ընթացիկ փուլին ծանոթանալու համար վերոնշյալ պաշտոնական կայքերում կարող եք ծանոթանալ ՀՀ վարչապետի գլխավորությամբ մայիսի 30-ին տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ մամլո հաղորդագրությանը՝ «Քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը» վերտառությամբ։
Կարդացեք նաև
2․ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ստորագրված բոլոր համագործակցային փաստաթղթերը, այդ թվում՝ Ակադեմիական քաղաքի միջազգային գործընկերների հետ, զետեղված են Կոմիտեի պաշտոնական կայքի «Տեղեկավական կենտրոն» բաժնի «Պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր» ենթաբաժնում»։
Այսպիսով՝ 2 տարի է մեկնարկի պլան է մշակվում, սակայն սայլը տեղից չի շարժվում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։