Գեղարվեստի ակադեմիայի նախկին ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի որ ինձ շարունակում են դիմել հարցերով և խնդրանքներով Գեղարվեստի ակադեմիայի հետ կապված, տեղյակ եմ պահում բոլորին, որ ես արդեն մոտ երկու տարի այլևս ռեկտորը չեմ ակադեմիայի, ավելին՝ այս տարվա հունիսի մեկից իմ դիմումի համաձայն դադարեցրի նաև գեղ. գծանկ. ամբիոնի վարիչի և ռեկտորի խորհրդականի պաշտոնավորությունը, թողեցի նաև իմ դասավանդական աշխատանքը, ես արվեստանոցի ղեկավար էի և պրոֆեսոր:
Այսպիսով՝ 45 տարվա դասախոս, 4 տարի պրոռեկտոր և 28 տարի ռեկտոր լինելուց հետո ես դուրս եմ գալիս ակադեմիայից։ Լավ մնաք!!!
Կարդացեք նաև