Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի հետ կապված վտանգ չկա, այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ ու չհիմնավորված»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 18,2025 13:38

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ հունիսի 20-ին ի՞նչ այց է կատարելու Թուրքիա եւ ո՞ւմ հրավերով։

Նա ասաց, որ սովորաբար նման այցերի ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս։ «Բայց քանի որ մեր գործընկերները մի քիչ անհամբեր են գտնվել, այո, այդպիսի պլան կա։ Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ Ես կարող եմ ասել, որ, իրոք, այդ այցը նախատեսված է։ Եվ համատեղության պայմանավորվածությունները չխախտելու համար այցի վերաբերյալ այս պահին ընդամենը կասեմ այն, ինչ հայտնի է»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ Իրան-Իսրայել պատերազմի համատեքստում վտանգ կա Սյունիքի ուղղությամբ, այդ վտանգները գնահատվե՞լ են, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարբերաբար հրավիրվում է Անվտանգության խորհրդի նիստ, բայց հաղորդագրություններ չեն տարածում։ «Բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կախված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված՝  Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ եւ անորոշություններ գեներացնելու առումով»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության  եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը։ «Եվ, ինչպես ասել եմ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30