Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը պատերազմից հինգ պակաս վիճակում է, Դուք երկրի թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը»․ Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 18,2025 13:46

«Չգիտեմ՝ ինչ և ինչպես կարելի է արձագանքել Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին։ Ներողություն եմ խնդրում հարյուր հազարավոր քաղաքացիներից, որոնց սրտի խոսքն այս ամբիոնից հնչեցնել չեմ կարող։ Այստեղ նստած որևէ մեկը չի կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա բառապաշարի, լաչառության անհավասարակշիռ պահվածքի մասով մեզնից որևէ մեկը չի կարող մրցել նրա հետ»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա հայտարարեց՝ երբ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է, երկրի վարչապետը ստանձնել է երկրի գլխավոր գինեկոլոգի և ուռոլոգի պաշտոնը․ «ՀՀ-ն պատերազմից հինգ պակաս վիճակում է, երկրի թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը»։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Ագնեսա Խամոյանն ասաց․ «Դուք ամոթ ունե՞ք, թե՞ չունեք։ Դուք գիտակցո՞ւմ եք՝ ով եք և ինչ պաշտոն եք զբաղեցնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Պատերազմից հինգ պակաս կուսություն չեն ստուգում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30