«Եթե հինգ տարի պաշտոնավարելով է պայմանավորված, ապա Նիկոլ Փաշինյանն ինքը պաշտոնավարում է յոթ տարուց ավել և դրանից բացի էլ եղել է ակտիվ պատգամավոր։ Կարծում եմ՝ հանգստանալու անհրաժեշտությունն իրեն է վերաբերում։ Կա՞ որևէ մեկը, որ կապը չի տեսնում»,- լրագրողների հարցին՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ազատումը կապ ունի՞ երեկվա իրադարձությունների հետ, ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա փաստեց՝ որևէ դժգոհություն ԱԱԾ աշխատանքներից չի հնչել, և հանկարծ նման ազատում ու մեկնաբանեց․ «Թե′ ոստիկանապետի փոփոխությունը, թե′ ԱԱԾ տնօրենի փոփոխությունը պայմանավորված են ներքաղաքական և չեմ բացառում նաև արտաքին քաղաքական հանգամանքներով»։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն Անկարա է գնում առաջարկելու ոչ միայն իր անձնատվությունը, այլև կապիտուլյացիան պետական մակարդակով։ Պատգամավորը չի բացառում, որ այս պաշտոնաթողությունները կապված են նաև սրա հետ։
ՀԷՑ-ի ազգայնացման մասին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության և դրա հետևանքների մասին էլ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Մենք ունենալու ենք բիզնես միջավայրի վատթարացում, կապիտալի արտահոսք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ